Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 Համարժեք պաշտպանությունը. 1. Համարժեք պաշտպանությունը ֆինանսական առողջացման ծրագրի գործողության կամ մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարման թույլատրումն է, որն ուղղված է սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովված պարտատիրոջ` պահանջի դիմաց գրավադրված գույքի արժեզրկման արդյունքում պահանջի ապահովվածության պահպանմանը: Համարժեք պաշտպանությունը տրվում է այն դեպքերում, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի գործունեության վերսկսման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում օգտագործելու ապահովված պարտատիրոջ` ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքը. 2. Համարժեք պաշտպանությունը (տրվում) իրականացվում է ցանկացած եղանակով, որը կապահովի ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանությունը: Մասնավորապես այն կարող է իրականացվել հետևյալ ձևերով ` ա) կառավարչի կողմից իրականացվող կանխիկ վճարումներ` գույքի արժեզրկման չափով. բ) պարտապանի ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքի ավելացում կամ առավել արժեքավոր գույքով փոխարինում. գ) պարտատիրոջ ապահովված պահանջների ամբողջական բավարարում` գույքի հնարավոր իրացման գնի ամբողջ մասով (առանց գույքի պահպանման և այլ վարչական ծախսերի վճարման). 3. Համարժեք պաշտպանություն տալու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին: Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու մասին: Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը և պարտապանը: Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու կամ տալը մերժելու մասին. 5. Համարժեք պաշտպանություն կարող է տրվել միայն վարչական ծախսերի ամբողջական վճարման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետով սահմանված դեպքերի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 41 6. Ֆինանսական առողջացման ծրագրում ապահովված իրավունքի առարկան օգտագործելու համար համարժեք պաշտպանությունը տրամադրվում է մինչև ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: |