Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35.10 Աճուրդի ընթացքը և ավարտը. 1. Աճուրդի մեկնարկը և ընթացքը սահմանվում են աճուրդի կանոնակարգով. 2. Աճուրդի տևողությունը և ավարտը սահմանվում են աճուրդի կանոնակարգով. 3. Աճուրդը համարվում է ավարտված, երբ լրանում է աճուրդի համար սահմանված ժամկետը. 4. Աճուրդում հաղթող է ճանաչվում առավելագույն գին ներկայացրած մասնակիցը. 5. Լոտի գնի վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով, եթե աճուրդի կազմակերպման համակարգը թույլ է տալիս կցել բանկային քարտ կամ հաշիվ. 6. Կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ աճուրդի անցկացման օրն ստորագրում է աճուրդի արձանագրությունը, որի ձևը և ստորագրության կարգը սահմանվում են աճուրդի կանոնակարգով. 7. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոխանցել գնված լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը. 8. Լոտի վաճառքի ամբողջական գինն աճուրդի կազմակերպչի կողմից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի հետ կնքվում է առք ու վաճառքի պայմանագիր. 9. Աճուրդի կազմակերպիչն աճուրդում հաղթած մասնակցի հետ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, երկկողմանի ստորագրված հանձնման-ընդունման ակտի հիման վրա իրականացնում է գույքի հանձնում՝ տեղեկացնելով սահմանված ժամկետում իրավունքների գրանցման մասին, եթե դա պահանջվում է։ |