Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 54 Անվան փոխման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝ 1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում. 2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա. 2. Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման պետական գրանցման դիմումին կից ներկայացվում են՝ 1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը. 2) ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները. 3. Տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները. 1) դիմողի անձնագրային տվյալները. 2) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ. 3) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ակտային գրանցման վայրը և ժամանակը. 4) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) հայրանունը և (կամ) ազգանունը. 5) անհրաժեշտ այլ տեղեկություններ. 4. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան և (կամ) ազգանվան պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝ 1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը. 2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը. 3) անունը փոխող անձի ծննդյան մասին վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման մասին տվյալները. 4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը. 5) անունը փոխել ցանկացող անձի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները. 6) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի, հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 54 7) անունը փոխող անձի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում՝ նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը կամ մահվան ակտային գրանցման տվյալները. 5. Տասնվեցից տասնութ տարին լրացած անձի անվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները. 1) դիմողի անձնագրային տվյալները. 2) անունը փոխող անձի անձը հաստատող փաստաթուղթը. 3) անունը փոխող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, ընտանեկան դրությունը, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ. 4) անունը փոխող անձի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդի ակտային գրանցման վայրը և ժամանակը. 5) անունը փոխել ցանկացող անձի ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը. 6. Տասնվեց տարին չլրացած երեխայի անվան և (կամ) ազգանվան փոխման պետական գրանցման համար դիմումին կից ներկայացվում են՝ 1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը. 2) երեխայի ծննդյան պետական վկայականը կամ ծննդյան ակտային գրանցման տվյալները. 3) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները), իսկ ծնողներից մեկի մահացած լինելու կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության դեպքում նաև դատարանի վճռի պատճենը կամ մահվան վկայականը. 4) երեխայի ծնողի (ծնողների) կամ (որդեգրողների կամ խնամակալի) գրավոր համաձայնությունը՝ երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու վերաբերյալ. 5) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը՝ իր անվան և (կամ) ազգանվան փոխման վերաբերյալ. 7. Տասնվեց տարին չլրացած անձի անվան և (կամ) ազգանվան փոխման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները. 1) դիմողի անձնագրային տվյալները. 2) անունը փոխող երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում, ազգությունը՝ դիմողի ցանկությամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 54 3) երեխայի ծնողի (ծնողների), (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագրային տվյալները. 4) երեխայի համար ընտրած նոր անունը և (կամ) ազգանունը. 5) անհրաժեշտ այլ տեղեկություններ. 8. Երեխայի անվան փոխման պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաև ներկայացվում են համապատասխան անձանց կողմից երեխայի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին գրավոր համաձայնությունները՝ հաստատված նոտարական կարգով. 9. Լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը: |