FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  40

Համընդհանուր ծառայությունները.
1. Համընդհանուր ծառայությունը բաղկացած է Կարգավորողի որոշմամբ հաստատված և իրավասու մարմնի կողմից հաստատված քաղաքականության նպատակների համաձայն, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելու արդյունքում ընդունված ծառայությունների որոշակի նվազագույն քանակի մատուցումից, որը պետք է հասանելի լինի մատչելի գնով և բոլոր վերջնական օգտագործողների համար սահմանված որակի չափանիշներին համապատասխան` անկախ աշխարհագրական դիրքից.
2. Համընդհանուր ծառայության շրջանակները պետք է ընդլայնվեն տեխնոլոգիական առաջընթացին, տնտեսության զարգացմանը և օգտագործողի կողմից պահանջների փոփոխությանը համընթաց.
3. Կարգավորողը պարտավոր է`
    1) սահմանել համընդհանուր ծառայությունների մատուցման ամենաարդյունավետ և լավագույն լուծումները.
    2) ծառայությունների մատուցման համար սահմանել նպատակներ` ապահովելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության, մասնավորապես` հիմնական հեռախոսային ծառայությունների հասանելիությունը օգտագործողների մեծամասնությանը.
    3) որևէ օպերատորի լիցենզիայում Կարգավորողը կարող է որպես պայման ներառել մեկ կամ երկու համընդհանուր ծառայություն մատուցելու և համընդհանուր ծառայությունների հնարավորություն ապահովելու պահանջը: Կարգավորողը կարող է ցանկացած պահանջ ներկայացնել` պահպանելով թափանցիկության, անխտրականության և մրցակցության սկզբունքները: Պատմականորեն գերիշխող օպերատորը պարտավոր է մատուցել համընդհանուր բոլոր ծառայությունները և տրամադրել համընդհանուր ծառայությունների հնարավորությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  40

4) ստեղծել հիմնադրամ, որտեղ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողները պետք է մասհանումներ կատարեն հիմնադրամին, որոնք Կարգավորողի կողմից սահմանվում են որպես համընդհանուր ծառայությունների վճարներ: Հիմնադրամը կառավարում է Կարգավորողը: Հիմնադրամն օգտագործում է Կարգավորողը` համընդհանուր ծառայություններ մատուցող օպերատորին հատուցելու նպատակով: Ցանկացած օպերատոր կամ ծառայություններ մատուցող կարող է սույն հոդվածի համաձայն հաշվարկված` համընդհանուր ծառայությունների մասհանումներում իր բաժինը հատուցել հաճախորդի հաշվի վրա վճար ներառելու միջոցով, սակայն այդ վճարը չպետք է գերազանցի հաշվարկված գումարը, պետք է արդարացիորեն բաշխվի հաճախորդների միջև և հաճախորդների հաշիվների մեջ նկարագրվի հասկանալի և չապակողմնորոշող ձևով: