Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 14 Ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպումը. 1. Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել խաղային ինտերակտիվ հարթակում կամ խաղասրահի միջոցով Լիազոր մարմնի տրամադրած ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա: Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է Կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում. 2. Ինտերնետ շահումով խաղը կարող է կազմակերպվել միայն ինտերնետ շահումով խաղի լիցենզիայում նշված՝ կազմակերպչի պաշտոնական կայքի (հասցեի) և ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված խաղային հավելվածների միջոցով, իսկ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման դեպքում՝ լիցենզիայում նշված ինտերնետ շահումով խաղի կազմակերպման վայրում. 3. Խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպման վայրը որոշվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան. 4. Լիցենզիայում չնշված կայքերի (հասցեների) և հավելվածների, ինչպես նաև խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը կարող է իրականացվել բացառապես օրենքով սահմանված կարգով գործունեության իրականացման կայքերի (հասցեների), հավելվածների և վայրի փոփոխման վերաբերյալ հայտի ներկայացման և լիցենզիայի վերաձևակերպման միջոցով: Սույն մասով սահմանված պահանջների խախտման դեպքում ինտերնետ շահումով խաղի կազմակերպումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում: |