Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Պատգամավորի աշխատանքային գործունեությունը. 1. Պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է. 2. Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը ներառում է Ազգային ժողովի, նրա խմբակցությունների, հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերի և խորհրդարանական լսումների անցկացման, ինչպես նաև պատգամավորի այլ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: Պատգամավորի հիմնական աշխատանքային ժամանակը նորմավորված չէ. 3. Պատգամավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով. 4. Ազգային ժողովի նիստերից, ինչպես նաև հանձնաժողովի նիստերից կամ նրա հրավիրած խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում: Պատգամավորների բացակայությունները հաշվառում է Ազգային ժողովի աշխատակազմը. 5. Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ծառայողական գործուղման մեկնող պատգամավորին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով. 6. Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ: Պատգամավորի աշխատանքային ստաժը չի ընդմիջվում, եթե նա իր լիազորությունների ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում, անցնում է այլ աշխատանքի. 7. Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով տրվում են պատգամավորական վկայական և դիվանագիտական անձնագիր և «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշան: |