Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելիս սահմանապահ զորքերը պարտավոր են` ա) պահպանել պետական սահմանը և թույլ չտալ դրա ապօրինի փոփոխություն. բ) հետ մղել զինված ներխուժումները Հայաստանի Հանրապետության տարածք, խափանել պետական սահմանում ծագող զինված և այլ սադրանքները, հիշյալ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել բնակչությանն ու սեփականության բոլոր ձևերը. գ) վերահսկել պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահանջների ապահովումը. դ) ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով. ե) կանխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները. զ) պետական սահմանում իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, պայքարել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ. է) մասնակցել պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա), սահմանագծման (դեմարկացիա) և վերասահմանագծման (ռեդեմարկացիա) աշխատանքներին. ը) աջակցել սահմանային գոտում (շերտում) Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների գործունեությանն իրենց խնդիրներին համապատասխան միջոցառումներ իրականացնելիս. թ) կազմակերպել և իրականացնել սահմանային ներկայացուցչական աշխատանք Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համապատասխան մարմինների հետ: |