FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ շրջակա միջավայրի ոլորտԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Թափոնների գործածության ոլորտում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`
    ա) մասնակցությունը թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ձևավորմանը.
    բ) թափոնների գործածության ոլորտում նպատակային ծրագրերի կազմումը.
    գ) թափոնների պետական հաշվառման իրականացումը.
    դ) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատումը.
    ե) վտանգավոր և արգելված թափոնների ցանկերի կազմումը.
    զ) ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի սահմանումը.
    է) վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
    ը) թափոնների գործածության օբյեկտների տեղադրման վայրերի վերաբերյալ համաձայնություն տալը.
    թ) թափոններ առաջացնողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցումը.
    ժ) թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը.
    ժա) օրենքով սահմանված կարգով թափոնների գոյացման, մշակման, օգտահանման, տեղադրման և հեռացման ժամանակ պոլիգոնների, համալիրների, շինությունների և այլ հատուկ հատկացված վայրերի կամ օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման նախագծային փաստաթղթերի ու համալիր ծրագրերի պետական բնապահպանական փորձաքննության իրականացումը.
    ժբ) թափոնների պետական կադաստրի վարումը.
    ժգ) սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն այլ գերատեսչությունների հետ.
    ժդ) թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների կազմման, վարման, ինչպես նաև մոնիթորինգի (մշտադիտարկում) իրականացումը.
    ժե) թափոնների գործածության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը և իր իրավասության սահմաններում գերատեսչական իրավական ակտերի ընդունումը.
    ժզ) թափոնների գործածության ոլորտում միջազգային համագործակցության և թափոնների անդրսահմանային փոխադրման հարցերով միջազգային պայմանագրերի կնքումը.
    ժէ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա իրավասու պետությունների հետ թափոնների գործածության ոլորտում տեղեկությունների փոխանակումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

ժէ.1) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվությունների և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը. ժէ.2) թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերի հաստատումը. ժէ.3) թափոնների անձնագրի օրինակելի ձևի հաստատումը. ժէ.4) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևի հաստատումը. ժէ.5) Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկի հաստատումը.
    ժը) օրենքով նախատեսված այլ լիազորություններ: