Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումը. 1. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումն իրականացվում են նորմատիվ իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն. 2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը և կառուցման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն. 3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքային ժամկետներում: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով նախատեսված գործողություններն իրականացվում են այդ օրենքով նախատեսված կարգով. 4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ. 6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին՝ ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 8. Ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ տարածքները ենթակա են օտարման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ենթակա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման դեպքում ծրագրերի մշակման և նախապատրաստման փուլերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է կիրառելու ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների սոցիալական երաշխիքների քաղաքականությունը և դրա պահանջներին համապատասխան սահմանելու տարաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները և շրջանակը, ինչպես նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: |