Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 441 Այն ապրանքների հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու և դրանք բաց թողնելու առանձնահատկությունները, որոնց դեպքում որպես հայտարարատու հանդես է գալու լիազորված տնտեսական օպերատորը. 1. Այն ապրանքները, որոնց դեպքում որպես հայտարարատու հանդես է գալու լիազորված տնտեսական օպերատորը, կարող են ապրանքների բացթողման համար հայտագրվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ հետևյալ մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ 1) ներքին սպառման համար բացթողում 2) մաքսային տարածքում վերամշակում 3) ներքին սպառման համար վերամշակում 4) ազատ մաքսային գոտի 5) ազատ պահեստ 6) ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)՝ առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու և առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու. 2. Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքները բացթողման համար հայտագրելիս այն լիազորված տնտեսական օպերատորը, որը հանդես է գալու որպես ապրանքների հայտարարատու, մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացնում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով. 3. Անկախ սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից՝ ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումը կարող է ներկայացվել թղթային կրիչով փաստաթղթի ձևով, եթե մաքսային մարմինը հնարավորություն չունի ապահովելու անձի կողմից էլեկտրոնային փաստաթղթի ձևով այդ դիմումը ներկայացնելու անհրաժեշտության իրագործումը՝ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցության ցանցերի և Ինտերնետ ցանցի) աշխատանքի խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: Այդ դեպքում մինչև ապրանքների հայտարարագրի հայտագրումը ապրանքների բացթողման մասին դիմումը ներկայացվում է սույն Օրենսգրքի 120-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան. 4. Ապրանքների հայտարարագիրն այն ապրանքների մասով, որոնց բացթողումն իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, պետք է ներկայացվի ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած լիազորված տնտեսական օպերատորի կողմից ոչ ուշ, քան ապրանքների բացթողման ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 441 Նշված ժամկետի հաշվարկումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 4-րդ հոդվածի 6-րդ կետը. 5. Ապրանքները բացթողման համար հայտագրելիս մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրում չի պահանջվում այն ապրանքների մասով ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար, որոնց դեպքում որպես հայտարարատու հանդես է գալու լիազորված տնտեսական օպերատորը: |