FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  62

Բռնագանձման նպատակով մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի պարտավորության, ինչպես նաև տույժերի, տոկոսների վճարման պարտավորության անհուսալի ճանաչումը և դուրսգրումը.
1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի, տոկոսների պարտավորությունը ճանաչվում է անհուսալի և հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում․ 1) իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով լուծարվելուց հետո.
    2) իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ դատարանի վճռի հիման վրա սնանկ ճանաչվելու դեպքում՝ պարտավորության այն չափով, որն օրենքով նախատեսված բռնագանձման բոլոր միջոցների իրականացումից հետո մնացել է չմարված.
    3) ֆիզիկական անձի մահվան կամ օրենքով սահմանված կարգով նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
    4) oրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու դեպքում, որը հաշվարկվում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրվանից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: Սույն կետի կիրառության իմաստով՝ հայցային վաղեմության ժամկետը կազմում է հինգ տարի.
    5) Կառավարության սահմանած այլ դեպքերում.
2. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման համապարտ պարտավորություն ունեցող անձանցից որևէ մեկի պարտավորության բռնագանձման անհուսալի ճանաչելը չի հանգեցնում համապարտ պարտավորություն ունեցող այլ անձանց պարտավորության անհուսալի ճանաչմանը և դուրսգրմանը.
3. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մասով անհուսալի ճանաչված պարտավորությունների առանձնացված հաշվառումը վարում է Կոմիտեն.
4. Սույն հոդվածով սահմանված հիմքերով դադարեցված պարտավորությունները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքները հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: