Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Կարգավորման պարտադիր վճար վճարողները. 1. Կարգավորման պարտադիր վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, բացառությամբ՝ 1) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց, որոնց արտադրող կայանների դրվածքային հզորությունը միևնույն լիցենզիայի շրջանակում չի գերազանցում 10 ՄՎտ-ը. 2) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց, որոնց կայանները գտնվում են կառուցման ժամանակահատվածում. 3) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների, որոնց անհրաժեշտ չէ տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց. 4) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման համար ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող անձանց, որոնք հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողներ չեն. 5) հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն (բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, էլեկտրական էներգիայի հաղորդման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի օպերատորի և գազամատակարարման համակարգի լիցենզավորված գործունեությունների) իրականացնող և ծառայություն մատուցող այն անձանց, որոնց հաշվետու տարվան նախորդող երկրորդ տարվա կարգավորվող գործունեությունից հասույթը չի գերազանցում 500 միլիոն դրամը (առանց ավելացված արժեքի հարկի). 2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում մեկից ավելի լիցենզիա (թույլտվություն) ունեցող կարգավորվող անձի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բացառությունները դիտարկվում են յուրաքանչյուր լիցենզիայի (թույլտվության) համար առանձին։ |