FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  60

Կամավոր վերադարձի ընթացակարգը.
1. Ապաստան հայցողները և փախստականները կարող են դիմել լիազոր մարմին սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված նրանց կամավոր վերադարձին աջակցելու և օժանդակելու նպատակով: Այդ դեպքում ապաստան հայցողները ներկայացնում են ապաստանի ընթացակարգը կասեցնելու, իսկ փախստական ճանաչված անձինք` փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին դիմում.
2. Լիազոր մարմինը կամավոր վերադարձին աջակցելու նպատակով կամավոր վերադարձի համար բոլոր դիմողներին տրամադրում է նրանց քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրում առկա իրավիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՄՄԿ) հետ.
3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, Կառավարության սահմանած կարգով աջակցում է կամավոր վերադարձի դիմում ներկայացրած անձանց` իրենց ծագման կամ հիմնական բնակության երկիր կամ հնարավոր երրորդ` միջանցիկ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթերի և վիզայի ստացման գործում.
4. Կամավոր վերադարձի համար դիմողն իրավունք ունի հետ կանչելու իր դիմումը վերադարձի ընթացակարգի ցանկացած պահի: Մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը կամավոր վերադարձի համար դիմած անձը շարունակում է օգտվել ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակից բխող իրավունքներից առանց որևէ սահմանափակման.
5. Կամավոր վերադարձի համար դիմած անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց հետո լիազոր մարմինը նրա անձնական գործում գրանցում է կամավոր վերադարձի փաստը, ներառյալ` ապաստան հայցողը սույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ապաստանի ընթացակարգը դադարեցնելու կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով փախստականի ճանաչումը դադարեցնելու մասին որոշումները.
6. Եթե ապաստան հայցողը կամ փախստականը սույն հոդվածով սահմանված կարգով կամավոր վերադարձել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր և հետագայում կրկին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և ապաստան է հայցում, ապա նրա հայցը քննվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով: