FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  379

Վերաքննության սահմանները վերաքննիչ դատարանում.
1. Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
2. Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով.
3. Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ բողոք բերած անձի պահանջով.
4. Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի փաստական կամ իրավական դիրքորոշմամբ.
5. Վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից.
6. Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս դատարանը սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության.
7. Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա չի հաստատել որևէ փաստ, որը պարտավոր էր հաստատել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե վերաքննիչ բողոք բերած անձը վիճարկում է հետազոտված ապացույցների հիման վրա տվյալ փաստն առաջին ատյանի դատարանի կողմից չհաստատվելը, և եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է նման փաստ հաստատել: