FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  61

Հետադարձ գործողության սկզբունքը.
1. Ժամանակավոր միջոցներն ու հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են կիրառվել միայն այն ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք սպառման համար Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ուսումնասիրության կամ համաձայն սույն բաժնի 4-րդ գլխի, կատարված վերաքննության նախնական կամ վերջնական դրական եզրակացության հրապարակման օրը կամ դրանից հետո, բացառությամբ սույն օրենքի 57-րդ, 60-րդ հոդվածներում և սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված դեպքերի.
2. Վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են կիրառվել այն ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք սպառման համար Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ժամանակավոր միջոցների կիրառման սկզբից ոչ ավելի, քան 90 օր առաջ, եթե պարզվում է՝
    1) վնաս հասցնող գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումն ունի նախապատմություն, կամ էլ տվյալ ապրանք ներմուծողը տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ, որ արտահանողը գնագցող և (կամ) լրավճարվող գործունեություն է վարում, որը կարող է վնաս հասցնել,
    2) վնասը հասցվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում կատարված մեծածավալ գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման արդյունքում, որը ժամանակի, ծավալների և առկա այլ պարագաների (օրինակ՝ ներմուծվող ապրանքի պահեստային գույքի արագ աճի) առումով, լրջորեն կարող է նվազեցնել կիրառվելիք վերջնականորեն սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերի վերականգնողական ազդեցությունը, եթե համապատասխան ներմուծողներին հնարավորություն է տրվել այդ առթիվ արտահայտել իրենց դիրքորոշումները: