FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20.1

Տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը և դրանց կատարումը.
1. Հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված՝ սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող հետևյալ վարչական ակտերը (այսուհետ՝ սահմանափակող ակտ).
    1) որոշում.
    2) կարգադրագիր.
2. Սահմանափակող ակտը բովանդակում է՝
    1) տեսչական մարմնի լրիվ անվանումը.
    2) սահմանափակող ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը.
    3) սահմանափակող ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
    4) սահմանափակող ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
    5) սահմանափակող ակտի ընդունման իրավական հիմքը.
    6) պարտադիր կատարման կամ ձեռնպահ մնալու ենթակա գործողությունների շարադրանքը.
    7) սահմանափակող ակտի կատարման ժամկետը.
    8) սահմանափակող ակտի գործողության ժամկետը.
    9) սահմանափակող ակտն ընդունող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը (ձեռագիր կամ էլեկտրոնային).
    10) սահմանափակող ակտի բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին կարող է այդ ակտը բողոքարկվել.
    11) տեսչական մարմնի պաշտոնական կնիքը, եթե սահմանափակող ակտն ստորագրվել է ձեռագիր.
3. Սահմանափակող ակտը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
4. Սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում, և վերադասության կարգով դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը: 8. Սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելը դրա հասցեատիրոջը չի ազատում սահմանափակող ակտի պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից: