FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  6

Փախստականը.
1. Փախստական է համարվում`
    1) այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ.
    2) այն օտարերկրյա քաղաքացին, որը ստիպված է լքել իր քաղաքացիության երկիրը, իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկիրը` համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների պատճառով.
2. Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձի համար «իր քաղաքացիության երկիր» հասկացությունը նշանակում է այդ երկրներից յուրաքանչյուրը, որի քաղաքացին է նա: Այդ դեպքում անձը համարվում է իր քաղաքացիության երկրների պաշտպանությունը կորցրած, եթե նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով չի կարող օգտվել իր քաղաքացիության երկրներից որևէ մեկի պաշտպանությունից.
3. Փախստական է համարվում նաև այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որին պաշտոնապես փախստական են ճանաչել Կոնվենցիան ստորագրած այլ պետություններ: