FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  21

Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը.
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են հասցեատիրոջը: Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների.
2. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի նախագահի ստորագրման պահից, եթե այդ որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերը և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
3. Հանձնաժողովի եզրակացություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից.
4. Պետական տեղեկատվական համակարգի և կիբեռանվտանգության բնագավառի հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության կատարումը պարտադիր է: Եզրակացությամբ չառաջնորդվելը հիմք է հանդիսանում հանրային տեղեկություններին հասանելիությունը սահմանափակելու կամ հասանելիություն չտրամադրելու կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար: