FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման բնապահպանական իրավախախտումները. Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
    1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառտնկարկների), ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների խաթարումը.
    2) ծառերի և թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված և (կամ) աճող) ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը.
    3) հրկիզելու և (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.
    4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը և աճելավայրերի վատթարացմանը.
    5) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործմամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով և թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) վնասումը.
    6) բնական արոտավայրերում, անտառներում և պետական անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքներում ինքնակամ խոտհունձի կատարումը և անասունների արածեցումը.
    7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում և տնկարաններում աճեցված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաև անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը և (կամ) վնասումը.
    8) բույսերի և դրանց առանձին մասերի ապօրինի հավաքումը.
    9) բուսական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին: