Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն. 2) բարձրագույն ուսումնական հաստատություն` կրթական հաստատություն, որն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրեր. 3) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն. 4) լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն. 5) ուսանող (կուրսանտ, ունկնդիր)՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձ. 6) դասախոս` բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավարժական աշխատող, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին և նպաստում է դրանց յուրացմանը. 7) ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան. 8) դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 9) հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը. 10) հեռավար (դիստանցիոն) ուսուցում՝ համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով. 11) դրսեկություն (էքստեռնատ)՝ ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև. 12) պետական հավատարմագրում՝ պետության կողմից բուհի, կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչում. 13) ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության և որակի ուսումնասիրություն, որը, կրթական չափորոշիչներին համապատասխան, իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունը. 14) ուսումնական հաստատության որակի գնահատում (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության գնահատում. 15) որակի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին և հավատարմագրման չափանիշներին կրթության որակի համապատասխանության և բարելավման անընդհատ գործընթաց. 16) ակադեմիական կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 17) կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, քննությունների նախապատրաստումը, գնահատումը և այլն. 18) կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ (ԿԿՓԵՀ)` համաեվրոպական կրեդիտային համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համեմատելիությունը և փոխանցելիությունը, դյուրացնում է ուսանողների շարժունակությունը ընդհանուր եվրոպական բարձրագույն կրթական տարածքում. 19) ուսանողական նպաստ՝ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում՝ պետական բյուջեի ֆինանսավորման, բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնադրամների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին։ 20) ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում. 21) օրդինատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում. 22) նպատակային ուսուցում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցում: |