Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 95 Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները հողօգտագործման բնագավառում. 1. Վարչական շրջանի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները. 1) Երևանի գլխավոր հատակագծին, վարչական շրջանի կամ դրա առանձին հատվածների գոտիավորման նախագծերին, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին համապատասխան` սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում վարչական շրջանի տնօրինմանը հատկացված հողամասերը: Սույն կետով նախատեսված հողամասերը չեն կարող տրամադրվել վարչական շրջանի տնօրինմանը, եթե այդ տարածքի համար դեռևս չկա հաստատված գոտիավորման նախագիծ. 2) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ. 3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները. 4) իրականացնում է վարչական շրջանի տնօրինմանը հանձնված հողամասերի բարելավման աշխատանքներ: |