Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցները վերադարձնելը. 1. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 4-րդ կետով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե նա ծրագրում ընդգրկվելու պահին կամ ընթացքում եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները. 2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետով կամ 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված ուղղություններով իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անձի ստացած, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցները վերադարձնում է անձը, եթե տվյալ անձը ծրագրում ընդգրկվելու պահին եղել է զբաղված կամ ներկայացրել է ոչ հավաստի տվյալներ կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել նախկինում ներկայացված տվյալներում կատարված փոփոխությունների մասին կամ խախտել է համապատասխան պայմանագրային պարտավորությունները. 3. Ֆինանսական միջոցները վերադարձվում են ամբողջությամբ` զբաղված դառնալու կամ խախտում թույլ տալու պահից սկսած՝ Ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ. 4. Ֆինանսական միջոցները վերադարձվում են միանվագ կամ Ծառայության և անձի միջև գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցին համապատասխան, իսկ անձի կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու կամ ժամանակացույցը խախտելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով. 5. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում Ծառայության սխալի հետևանքով անձին վճարված ֆինանսական միջոցները վերադարձնում է սխալը թույլ տված պաշտոնատար անձը (անձինք)` Ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 6. Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ստացված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման միանվագ` Ծառայության հետ ունեցած պայմանագրային պարտավորությունների խախտումը թույլ տալու դեպքում` մեկ ամսյա ժամկետում, ընդ որում` գործատուների և ոչ պետական կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցները չվերադարձնելու դեպքում այդ գումարները բռնագանձվում են դատական կարգով: |