Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Կազմակերպչի գործառույթները. 1. Կազմակերպիչը` 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում, օգտագործում է ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները և ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները. 2) պայմանագիր է կնքում տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն ստացած հայտատուների հետ. 3) վարձակալության է հանձնում կամ վաճառում է շահագործման ենթակա ազատ տնտեսական գոտու տարածքը և ենթակառուցվածքը. 4) ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան կնքած պայմանագրային պարտավորությունների կատարումը. 5) ազատ տնտեսական գոտու նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություններ լիազոր մարմին` Կառավարության սահմանած կարգով. 6) իրականացնում է միջոցառումներ` ուղղված ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը և դրանում շահագործողների ներգրավմանը. 7) իրականացնում է օրենսդրությամբ և պայմանագրով իր համար սահմանված այլ գործառույթներ: |