FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը.
1. Հոգեկան առողջության խնդիր ունենալու հիմնավոր ենթադրության առկայության դեպքում մեղադրյալը դատարանի որոշմամբ մինչև մեկ ամիս ժամկետով կարող է տեղավորվել բժշկական հաստատությունում՝ դատահոգեբանական, դատահոգեբուժական կամ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար, եթե նա խուսափում է փորձաքննության ենթարկվելուց կամ վտանգ է ներկայացնում հանրության կամ իր համար.
2. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել է հարկադրանքի այդ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Դատական վարույթում բավարար է դատարանի կողմից հարկադրանքի այս միջոցի կիրառման անհրաժեշտության պատճառաբանված հաստատումը.
3. Փորձաքննություն կատարելու համար բժշկական հաստատությունում տեղավորելու հարկադրանքի միջոցի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են կալանքի` որպես խափանման միջոցի կիրառման համար սույն օրենսգրքով սահմանված կանոնները: