Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը. 1. Օտարերկրյա Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել մասնաճյուղ՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 2. Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման համար օտարերկրյա Ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, կարգով և բովանդակությամբ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝ 1) մասնաճյուղի գրանցման դիմում. 2) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա Ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը. 3) կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը՝ 6 օրինակից. 4) մասնաճյուղի գործունեության կանոնակարգերը, եթե այդպիսիք առկա են. 5) օտարերկրյա Ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` Ընկերության գրանցման վկայականը, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերը, լիցենզիան, ինչպես նաև դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը. 6) օտարերկրյա Ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները. 7) օտարերկրյա Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը. 8) մասնաճյուղի գործարար ծրագիրը. 9) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղ ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը. 10) օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնից տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա Ընկերությունն ունի ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվություն և ապահովագրական գործունեություն է իրականացնում հիմնական գրանցման երկրի օրենսդրության համաձայն. 11) օտարերկրյա Ընկերության կառավարման իրավասու մարմնի որոշումը՝ Ընկերության մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մասին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 12) օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի ղեկավարների գործունեության մասին տեղեկանք և նրանց վավերացված ստորագրությունների նմուշները. 13) ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրերի օրինակները, եթե այդպիսիք առկա են. 14) պետական տուրքի վճարման անդորրագիրը. 15) հայտարարություն` օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին. 16) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 3. Օտարերկրյա Ընկերությունը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել ներկայացուցչություն՝ այն գրանցելով Կենտրոնական բանկում՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 4. Օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման համար օտարերկրյա Ընկերությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը` 1) ներկայացուցչություն գրանցելու վերաբերյալ դիմումը. 2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելու վերաբերյալ օտարերկրյա Ընկերության իրավասու մարմնի որոշումը. 3) ներկայացուցչության կանոնադրությունը՝ 6 օրինակից. 4) օտարերկրյա Ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` ապահովագրական ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և ապահովագրական գործունեության լիցենզիայի` նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն լեզվով. 5) օտարերկրյա Ընկերության վերջին երեք տարիների միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները. 6) օտարերկրյա Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը. 7) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն ստեղծելուն թույլտվություն տալու կամ չառարկելու մասին օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 8) օտարերկրյա Ընկերության նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնից տեղեկանք այն մասին, որ օտարերկրյա Ընկերությունն ունի ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և ապահովագրական գործունեություն է իրականացնում հիմնական գրանցման երկրի օրենսդրության համաձայն. 9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 5. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, և առկա չեն օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը. 6. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշումը կայացնելու պահից` հնգօրյա ժամկետում, գրանցման վկայականը հանձնել օտարերկրյա Ընկերությանը. 7. Կենտրոնական բանկը գրանցում է օտարերկրյա Ընկերության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը կամ մերժում է գրանցումը` օտարերկրյա Ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում, որի ընթացքը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել ոչ ավելի, քան 30 օրով՝ Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար: Եթե նշված ժամկետում Կենտրոնական բանկը որոշում չի ընդունում գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման կամ գրանցման և լիցենզիայի տրամադրման վերաբերյալ, ապա մասնաճյուղը համարվում է գրանցված. 8. Կենտրոնական բանկն օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից օտարերկրյա Ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար. 9. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գնահատել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում նշված տեղեկատվության հավաստիությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 47 10. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է բացառություններ սահմանել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում նշված փաստաթղթերից: |