Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15.1 Անապահովության նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը. 1. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝ 1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի վերացման դեպքում. 2) եթե պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված՝ անապահովության նպաստ ստանալու իրավունքի որոշման համար հիմք հանդիսացող տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն կամ կեղծ են. 3) սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու դեպքում. 4) ընտանիքի անդամի՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու դեպքում. 5) ընտանիքի միակ անդամի մահվան դեպքում. 6) անապահովության նպաստ ստանալու իրավունքից հրաժարվելու դեպքում. 7) ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման դեպքում. 2. Անապահովության նպաստ ստանալու իրավունքը և անապահովության նպաստի վճարումը դադարեցվում են սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-7-րդ կետերում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից: |