FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները.
1. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները.
    1) օպերատիվ հարցում.
    2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.
    3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.
    4) հսկիչ գնում.
    5) վերահսկելի մատակարարում և գնում.
    6) իրերի և փաստաթղթերի հետազոտում.
    7) արտաքին դիտում.
    8) ներքին դիտում.
    9) անձի նույնացում.
    10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում.
    11) նամակագրության, և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում.
    12) թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում.
    13) օպերատիվ ներդրում.
    14) օպերատիվ փորձարարություն.
    15) ֆինանսական գործարքների վերահսկում.
    16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով.
2. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
2.1. Ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ հետախուզական միջոցառումները.
2.2. Ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի՝ ներքին անվտանգության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
3. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

3.1. Արտաքին հետախուզության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
3.2. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-10-րդ և 12-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
6. Քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տարածքներում.
7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
8. Սույն օրենքով առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառմանը վերաբերող կարգավորումները կիրառելի են նույնանուն գաղտնի քննչական գործողության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով այլ կարգավորում նախատեսված չէ: