Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 67 Տեխնիկական միջոցների պաշտպանությունը. 1. Ցանկացած անձ, որը, գիտակցաբար կամ գիտակցելու համար բավարար հիմքեր ունենալով, շրջանցում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները, պատրաստում, ներմուծում, տարածում, վաճառում, վարձույթով տալիս, վաճառքի կամ վարձույթով տալու համար գովազդում կամ առևտրային նպատակներով տնօրինում է սարքեր, արտադրանք կամ բաղադրամասեր կամ մատուցում է ծառայություններ` ա) որոնք առաջադրվում, գովազդվում կամ շուկա են հանվում հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցները շրջանցելու նպատակով, բ) որոնց օգտագործման և (կամ) կիրառման արդյունքի հիմնական նպատակը հանդիսանում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության ցանկացած տեխնիկական միջոցի շրջանցումը, գ) որոնք ի սկզբանե նախատեսված, արտադրված, հարմարեցված կամ կատարված են հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցների շրջանցման հնարավորություն ստեղծելու կամ շրջանցումը հեշտացնելու նպատակով՝ ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության. 2. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանության տեխնիկական միջոցներ են համարվում ցանկացած սարքեր կամ դրանց բաղադրիչ մասերը, որոնք նախատեսված են բնականոն օգտագործման ընթացքում արգելելու կամ սահմանափակելու ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների նկատմամբ այն գործողությունները, որոնք թույլատրված չեն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ կողմից: Տեխնիկական միջոցը համարվում է արդյունավետ, եթե պահպանվող ստեղծագործության կամ այլ օբյեկտների օգտագործումը վերահսկվում է իրավատիրոջ կողմից՝ կիրառելով մուտքի վերահսկման կամ պաշտպանության գործընթացներ, ինչպիսիք են պաշտպանության ապահովման նպատակով ստեղծագործության կամ այլ օբյեկտի կոդավորումը, խառնաշփոթ դասավորումը կամ այլ ձևափոխումը կամ պատճենումը վերահսկելու մեխանիզմը: |