FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  36

Պաշտպանի աշխատակազմը.
1. Պաշտպանը ձևավորում է իր աշխատակազմը՝ հաստատելով աշխատակազմի կառուցվածքը.
2. Պաշտպանի աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը.
3. Պաշտպանի աշխատակազմը կազմված է երկու դեպարտամենտից, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումից, քարտուղարությունից, մարզային և Պաշտպանի որոշմամբ ստեղծվող այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականներից, օգնականներից և մամուլի քարտուղարից: Դեպարտամենտները, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը և մարզային ստորաբաժանումները հանդիսանում են Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ.
4. Պաշտպանի որոշմամբ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք կարող են հանդես գալ որպես Պաշտպանի ներկայացուցիչներ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում: