Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 106 Գրանցման և լիցենզավորման դիմումի մերժման հիմքերը. Կենտրոնական բանկը կարող է մերժել օպերատորի գրանցումը և լիցենզավորումը, եթե՝ 1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ. 2) օպերատորի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով և սույն օրենքի 114-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 3) օպերատորը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով շուկայի կազմակերպման համար սահմանված պահանջները. 4) օպերատորի կանոնադրությունը հակասում է օրենքին. 5) շուկայի կանոնները հակասում են սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, կամ կանոնների դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել շուկայի բնականոն գործունեությունը կամ ներդրողների շահերը. 6) Կենտրոնական բանկը մերժում է օպերատորում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումներից թեկուզ մեկը. 7) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի 108-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 8) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան` օպերատորը չի կարող ապահովել շուկայի բնականոն գործունեությունը. 9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օպերատորի հիմնադիրների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել ներդրողների շահերը կամ խոչընդոտել օպերատորի կողմից շուկայի բնականոն կազմակերպմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը. 10) չի վճարվել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: |