Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 20 Ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը. Ընկերության սպասարկման տարածքում ոռոգելի հող ունեցող Ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողները ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր` ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով: Ջրօգտագործողի` ոռոգման ջուր այլ աղբյուրից ձեռք բերելու ապացույցներ ներկայացնելու դեպքում Ընկերության վարչական խորհուրդը կարող է ջրօգտագործողի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր չկնքել: Ընկերության ոչ անդամներին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Ընկերության անդամների համար ջրի ինքնարժեքի 150 տոկոսը: Ընկերության և ջրօգտագործողների միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ստացած ոռոգման ջրի համար ջրօգտագործողի չվճարելու դեպքում Ընկերության հետ ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել հողամասն Ընկերությանն օգտագործման իրավունքով փոխանցելու պարտավորություն` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով: |