Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 Անուիտետի պայմանագիր կնքելը. 1. Ապահովագրական ընկերությունը անուիտետի պայմանագրով պարտավորվում է մասնակցի համար, սույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, իրեն միանվագ փոխանցված դրամական միջոցների դիմաց մասնակցին վճարել անուիտետ: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է անուիտետի պայմանագիր կնքել այդ նպատակով իրեն դիմած յուրաքանչյուր մասնակցի հետ (հրապարակային պայմանագիր). 2. Մասնակիցն ու ապահովագրական ընկերությունը կնքում են անուիտետի վճարման պայմանագիր՝ հաշվի առնելով սույն օրենքով և դրանից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները. 3. Անուիտետ վճարելու մասին պայմանագիր կնքելու համար մասնակիցը ապահովագրական ընկերություն է ներկայացնում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տրամադրած տեղեկանքը մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդերի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքի վերաբերյալ. 4. Անուիտետի պայմանագիր կնքելիս ապահովագրական ընկերությանն արգելվում է մասնակցից պահանջել վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ կամ հիվանդության պատմությունից որևէ տեղեկատվություն. 5. Անուիտետի պայմանագրում նշվում են՝ 1) անուիտետի տեսակը. 2) մասնակցի տարիքը. 3) ապահովագրական ընկերությանը միանվագ փոխանցված գումարի չափը. 4) վճարման ենթակա անուիտետի չափը, ժամկետը և վճարման պարբերականությունը. 5) անուիտետի պայմանագրի դադարման հիմքերը և պայմանները. 6) պատասխանատվությունը անուիտետի պայմանագրի պայմանները խախտելու դեպքում. 7) օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ պայմաններ. 6. Անուիտետի պայմանագրում, բացի սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված էական պայմաններից, կողմերի հայեցողությամբ կարող են նախատեսվել սույն օրենքին և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտին չհակասող այլ դրույթներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 7. Անուիտետի միջոցով կենսաթոշակ ստանալու մասնակցի իրավունքը իրացնելու և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից նշված գործընթացը կազմակերպելու նպատակով ապահովագրական ընկերությունը պարտավոր է մասնակցի հետ սույն հոդվածով նախատեսված անուիտետի պայմանագիրը կնքելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնել հետևյալ տեղեկությունները. 1) մասնակցի անունը և ազգանունը. 2) մասնակցի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը. 3) կնքված անուիտետի պայմանագրի համարը. 4) պայմանագրի կնքման ամսաթիվը և գործողության ժամկետը. 8. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել ստացված տվյալների գրանցումը: |