FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  20

Ապրանքների դասակարգումը.
1. Հայտարարատուն և այլ անձինք ապրանքների դասակարգումն իրականացնում են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ մաքսային հայտարարագրման ժամանակ և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի համաձայն, մաքսային մարմին են հայտնում ապրանքի ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքների դասակարգում չի իրականացվում այն դեպքում, երբ, սույն Օրենսգրքին համապատասխան, ապրանքի ծածկագրի վերաբերյալ տվյալները ենթակա չեն մատնանշման մաքսային հայտարարագրում՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան: Ապրանքների դասակարգման ճշգրտության ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից.
2. Մաքսային մարմինն ապրանքների դասակարգում իրականացնում է հետևյալ դեպքերում՝
    1) մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերում՝ ինչպես դրանց բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այդ դեպքում մաքսային մարմինն ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունում է որոշում: Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևը, դրա ընդունման կարգն ու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
    2) վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի իրականացում՝ սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին, 72-րդ հոդվածի 5-րդ կետին, 137-րդ հոդվածի 11-րդ կետին, 198-րդ հոդվածի 12-րդ կետին, 208-րդ հոդվածի 9-րդ կետին, 216-րդ հոդվածի 6-րդ կետին և 315-րդ հոդվածին համապատասխան, սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում, 284-րդ հոդվածի 4-րդ կետում, 295-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածի 9-րդ կետում նշված գործողությունները հայտարարատուի կողմից չիրականացվելու դեպքում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  20

3) սույն գլխով նախատեսված այլ դեպքեր.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում ապրանքների դասակարգման ժամանակ մաքսային մարմնի մոտ բացակայում են ապրանքների առանձնահատկությունների, դրանց անվանումների վերաբերյալ հստակ տվյալներ կամ 10 նիշի մակարդակով ապրանքների դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ապա ապրանքների ծածկագրերը թույլատրվում է որոշել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով՝ ելնելով ապրանքի՝ դասակարգման հատկանիշների վրա ազդեցություն ունեցող առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած տվյալներից.
4. Առևտրային, տրանսպորտային (փոխադրման) և (կամ) այլ փաստաթղթերում, ինչպես նաև եզրակացություններում, տեղեկանքներում, փորձագիտական հիմնարկների կողմից տրվող փորձաքննության արձանագրություններում նշված ապրանքների ծածկագրերը պարտադիր չեն ապրանքների դասակարգման համար: