Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Փոխկապակցման առնչությամբ վեճերը. 1. Եթե փոխկապակցման տրամադրման բանակցությունները երկու ամիս չեն հանգեցնում համաձայնության, կամ համաձայնության հասնելուց հետո ծագում են վեճեր, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր դիմել Կարգավորողին` վեճը լուծելու համար. 2. Վեճի մասին գրավոր բողոք ստանալուն պես Կարգավորողը պարտավոր է տասն օրվա ընթացքում ծանուցել օպերատորին (որի դեմ ներկայացվել է բողոքը) և պահանջել, որպեսզի վերջինս ներկայացնի վեճի առարկա հանդիսացող պայմանները. 3. Օպերատորը պարտավոր է Կարգավորողից նշված պահանջը ստանալուց հետո` երեսուն օրվա ընթացքում, ներկայացնել գրավոր բացատրություն. 4. Կարգավորողը պարտավոր է բավարարել կամ մերժել բողոքն այն ստանալուց հետո` երկու ամսվա ընթացքում. 5. Եթե Կարգավորողը բավարարում է բողոքը, ապա հանձնարարում է օպերատորին անհապաղ փոփոխել վիճելի պայման պարունակող պայմանագրերը և առաջարկները: Բացառիկ դեպքերում Կարգավորողն իրավասու է պահանջել, որպեսզի փոփոխություններ կատարվեն արդեն իսկ կնքված փոխկապակցման պայմանագրերում, եթե դա հիմնավորվում է արդյունավետ մրցակցություն և (կամ) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների համատեղ աշխատունակություն ապահովելու անհրաժեշտությամբ: Հանձնարարականը պետք է կատարվի անհապաղ: Հանձնարարականի բողոքարկումը չի կարող կասեցնել դրա կատարումը. 6. Վեճի կամ տարաձայնության դեպքում կողմերը պարտավոր են կապակցված պահել իրենց ցանցերը` ծառայություններ մատուցելու և կանչերի հաղորդման նպատակով: Կողմերից ոչ մեկն առանց Կարգավորողի նախապես տրված համաձայնության չի կարող անջատել մյուս կողմի ցանցի հետ կապը, իսկ կապն ընդհատելու ցանկություն ունեցող որևէ կողմ պետք է դիմում ներկայացնի Կարգավորողին, որի կապակցությամբ վերջինս որոշում կկայացնի. 7. Կարգավորողն իրավասու է մշակել փոխկապակցման վեճերի լուծման նկատմամբ կիրառվող լրացուցիչ կանոններ. 8. Փոխկապակցման վեճի վերաբերյալ Կարգավորողի որոշումը պետք է համապատասխանի՝ 1) փոխկապակցման վեճի առարկա չհանդիսացող հարցերի վերաբերյալ կողմերի ձեռք բերած բոլոր պայմանավորվածություններին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 2) այն պայմաններին, որոնք շարադրված են փոխկապակցման օրինակելի առաջարկում կամ դրա այն մասում, որը տարածվում է փոխկապակցում տրամադրողի նկատմամբ. 3) 33-րդ և 36-րդ հոդվածներում սահմանված սկզբունքներին. 9. Եթե վեճի մասնակիցներից ոչ մեկը գերիշխող օպերատոր չէ, ապա Կարգավորողը կարող է հրաժարվել տվյալ վեճի շրջանակներում արբիտրի դեր կատարելուց. 10. Սույն հոդվածը չի սահմանափակում փոխկապակցման պայմանագիր կնքած օպերատորի իրավունքը` վիճարկելու կամ բողոքարկելու փոխկապակցման դրույքաչափերը կամ պայմանները` գրավոր բողոք ներկայացնելով Կարգավորողին: |