FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Խաղային գործունեության վերաբերյալ Վերահսկող մարմին հաշվետվությունների ներկայացման կարգը.
1. Խաղային գործունեության կազմակերպիչները էլեկտրոնային եղանակով Վերահսկող մարմին են ներկայացնում իրենց գործունեության մասին ամսական հաշվետվություն, որի ձևն ու բովանդակությունը, ներկայացման կարգը և ժամկետները սահմանում է Կառավարությունը.
2. Յուրաքանչյուր տարի խաղային գործունեության կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում, պայմանագիր միևնույն աուդիտորական կազմակերպության հետ կարող է կնքվել անընդմեջ առավելագույնը երեք տարի.
3. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը՝
    1) պետք է ունենա առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա.
    2) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ և առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև մասնագիտացված կառույցի տված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ Սի Սի Էյ, Սի Այ Էս Էյ).
4. Խաղային գործունեության կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը Վերահսկող մարմին է ներկայացնում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները անկախ աուդիտորական եզրակացության հետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության տված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: