Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 59 Ակտիվին կցված թոքեն թողարկողները և թողարկման ընդհանուր պահանջները. 1. Ակտիվին կցված թոքեններ (այսուհետ սույն գլխում նաև՝ թոքեն) կարող են թողարկել միայն՝ 1) սույն օրենքի 3-րդ բաժնով սահմանված կարգով ակտիվին կցված թոքենների թողարկման ծառայության մատուցման համար լիցենզիա ստացած անձինք․ 2) բանկերը՝ միայն որպես էլեկտրոնային փողի թոքեն թողարկող․ 3) «Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով էլեկտրոնային փողի թողարկման իրավունք ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունները՝ միայն որպես էլեկտրոնային փողի թոքեն թողարկող. 2. Թոքենների և դրանք թողարկողի վրա չեն տարածվում կրիպտոակտիվների և դրանք թողարկողի նկատմամբ սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 10-րդ և 15-րդ հոդվածներով նախատեսված դրույթները. 3. Միայն թողարկողը կարող է իրականացնել թոքենի հրապարակային առաջարկ կամ հայցել առևտրային հարթակում առևտրին թույլտվություն. 4. Թողարկողը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել թոքենների հրապարակային առաջարկ կամ հայցել առևտրային հարթակում առևտրին թույլտվություն, եթե սույն օրենքով սահմանված կարգով հրապարակել է առաջարկի փաստաթուղթ. 5. Սույն բաժինը տարածվում է էլեկտրոնային փողի թոքենի վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը։ |