Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 57 Ապաստանի հայցի և փախստականի ճանաչման վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը. 1. Ապաստան հայցողները և փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետևանքով լիազոր մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում՝ դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հայցերով կայացված բացասական որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրանց մասին տեղեկանալու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը բաց թողնելուց հետո լիազոր մարմնի կայացրած որոշումը դառնում է վերջնական: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել միայն հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք է ապաստան հայցողից կամ փախստականից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը. 3. Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, կարող է բողոք ներկայացնել դատարան, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ապաստանի հայցերով կայացված բացասական որոշումների, որոնցով կարող է բողոք ներկայացվել բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալու օրվանից սկսած՝ 10 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի որոշման կայացման մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում. 4. Լիազոր մարմնի բացասական որոշումը ներառում է տեղեկություններ բողոքարկման իրավունքի և բողոքարկման համար սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների, ինչպես նաև համապատասխան դատարան դիմելու մասին. 5. Լիազոր մարմնի կողմից ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման վերաբերյալ ապաստան հայցողին կամ փախստականին չբավարարող որոշումները համարվում են վերջնական, եթե ապաստան հայցողը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում բողոք չի ներկայացրել: |