FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  76

Արգելանքը վերացնելը.
1. Արգելանքը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է, եթե՝
    1) պարզվել է, որ արգելադրված գույքը պարտապանին չի պատկանում, ներառյալ գույքի նկատմամբ պարտապանի սեփականության իրավունքի գրանցման (հաշվառման) ժամանակ թույլ տրված սխալի ուղղման հիմքով, բացառությամբ եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտի հիման վրա պետք է արգելադրվեր այլ անձին պատկանող գույք, կամ կարող էր արգելադրվել պարտապանին չպատկանող գույք.
    2) բավարարվել է սույն օրենքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ գույքն արգելանքից հանելու հայցը.
    3) փաստացի կիրառված են դրամական պահանջի (ներառյալ կատարողական վճարների) նկատմամբ անհամաչափ արգելանքներ, այդ թվում՝ պարտավորության մասնակի կատարման հետևանքով.
    4) արգելադրված գույքն իրացվել է հարկադիր կարգով կամ սույն օրենքով թույլատրված օտարման գործարքով.
    5) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր.
2. Հարկադիր կատարողն իր որոշմամբ վերացնում է արգելադրված գույքի օգտագործման իրավունքի սահմանափակումները, եթե վերացել են դրանց կիրառման հիմքերը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով գույքն իրացվելու դեպքերում սույն օրենքով սահմանված գրանցող մարմնի կողմից գույքի նկատմամբ կիրառված արգելանքը դադարեցվել և նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքը գրանցվել չեն կարող, քանի դեռ առկա չէ հարկադիր կատարողի՝ գույքի նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու որոշումը: Հարկադիր կատարողն իր վերոնշված որոշումը գրանցող մարմին սույն օրենքով սահմանված կարգով ուղարկում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն կայացնելու օրվան հաջորդող օրը: