Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 22 Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ, եթե նշված տվյալները, նյութերը և տեղեկությունները պահանջելու մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ. 2. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ պահանջելիս Հանձնաժողովը տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տվյալներ, նյութեր և տեղեկություններ ներկայացնելու իրավական հետևանքների մասին. 3. Հիմնավոր միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ. 4. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը: |