Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 43 Ապացույցները Սահմանադրական դատարանում. 1. Գործով ապացույցներ են օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա Սահմանադրական դատարանը պարզում է դատավարության կողմերի պահանջները և առարկությունները հիմնավորող փաստերի առկայությունը կամ բացակայությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները հաստատվում են՝ 1) վկաների ցուցմունքներով. 2) փորձագետի եզրակացությամբ. 3) գրավոր փաստաթղթերով, նյութերով և իրերով (գրավոր և իրեղեն ապացույցներ), այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված պաշտոնական տեղեկանքներով և այլ տեղեկություններով. 4) դատավարության կողմերի` որպես վկա տրված ցուցմունքներով. 3. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը՝ անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ |