FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  159

Դատավորի լիազորությունները դադարեցնելը.
1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները այնքանով, որքանով կիրառելի են, և եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով.
2. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե նա`
    1) խախտել է անհամատեղելիության պահանջները.
    2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.
    3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների.
    4) ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը.
2.1. «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը.
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահն այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին.
4. Եթե առերևույթ առկա է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպում է դատավորի բժշկական զննությունը (դատարանի նախագահի դեպքում` սեփական կամ Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգի համաձայն: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  159

5. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Տվյալ դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր պաշտոն չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: