Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 175 Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը. 1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)` 1) ընտրական իրավունքն իրականացնելիս. 2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս. 3) որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս. 4) դոնորի պարտականություններ կատարելիս. 4.2) սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում. 5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի, սահմանված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով` 1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը. 2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը: Սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով նախատեսված դեպքերում աշխատողի վարձատրությունն իրականացվում է սույն օրենսգրքով և օրենքով սահմանված կարգով: |