FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  68

Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը.
1. Ցանկացած անձ, որը գիտակցաբար՝
    ա) առանց թույլտվության վերացնում կամ փոխում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվությունը,
    բ) տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի է դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, որի վրա իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը վերացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության,
    գ) գիտակցում է կամ բավականաչափ հիմքեր ունի գիտակցելու, որ այդպիսի գործողություններով նա դրդում, հնարավորություն է տալիս, նպաստում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների որևէ խախտման կամ թաքցնում է դա՝ ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության.
2. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն է համարվում իրավատերերի կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատերերին կամ ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օգտագործման պայմանների և ժամկետների մասին տեղեկատվությունը և այդպիսի տեղեկատվություն պարունակող կամ ներկայացնող համապատասխան թվերը կամ կոդերը, որոնք նշված են ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օրինակի վրա կամ ի հայտ են գալիս ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը հանրությանը հաղորդելիս: