Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 109 Մասնագիտական որակավորումից զրկելը. 1. Վերահսկվող անձի ղեկավարը կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է զրկվել մասնագիտական որակավորումից, եթե նա` 1) դիտավորությամբ խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերը. 2) կատարել է այնպիսի գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վերահսկվող անձը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնասներ. 3) պաշտոնավարման ընթացքում վարել է անհիմն և ներդրողների շահերը վտանգող գործունեություն կամ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների, այդ թվում` վերահսկվող անձի և նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունների նկատմամբ. 4) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին կամ չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականը (հանձնարարականները). 5) մասնագիտական որակավորում ստանալու համար ներկայացրել է կեղծ և (կամ) անարժանահավատ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ: |