Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 35 Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը և կատարումը. 1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի սույն հոդվածին և 36-րդ հոդվածին համապատասխան. 2. Վճռի վրա հիմնվող կամ վճռի կատարման համար միջնորդող կողմը պետք է ներկայացնի վճռի պատշաճ ձևով վավերացված բնօրինակը կամ պատշաճ ձևով վավերացված պատճենը, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը: Եթե վճիռը կամ համաձայնությունը շարադրված չէ հայերենով, ապա կողմը ներկայացնում է դրա պատշաճ ձևով վավերացված հայերեն թարգմանությունը. 3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կայացված արբիտրաժային վճիռները փոխադարձության սկզբունքով ճանաչվում և ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ սույն օրենքին, այլ իրավական ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Ընդ որում, փոխադարձությունը համարվում է առկա, եթե այլ բան ապացուցված չէ. 4. Մշտապես գործող արբիտրաժային հաստատությունը էլեկտրոնային հաղորդագրության միջոցով արբիտրաժային տրիբունալի վճիռը հարկադիր կատարման համար ներկայացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, եթե՝ 1) արբիտրաժն իրականացվել է մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, 2) արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը, 3) արբիտրաժի կողմերը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, 4) արբիտրաժի վճռով բռնագանձման ենթակա գումարի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը: |