FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  6

Բանկային գաղտնիքի հրապարակումը.
1. Բանկային գաղտնիքի հրապարակում է համարվում բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է` թույլատրելը, չխոչընդոտելը կամ նման տեղեկությունների պահպանման կարգի խախտման հետևանքով այն հնարավոր դարձնելը, բացառությամբ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածով սահմանված դեպքերի.
2. Բանկին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ բանկի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ բանկի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար և, որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 8 հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից` բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում: 4. Բանկի և (կամ) բանկի ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկի և (կամ) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված բանկի կողմից հրապարակումը բանկային գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված բանկի հաճախորդների անունները (անվանումները).
5.