FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը պաշտոնում նշանակվելիս.
1. Առաջին անգամ պետական ծառայության պաշտոնում նշանակված անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով).
1.1. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության հավասար պաշտոնում նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցով.
2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված պետական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակցի առկայության դեպքում վարձատրվում է վերջինիս նկատմամբ երկու մակարդակ բարձր գործակցով, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն գործակցով.
3. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) կամ առավել մոտ գործակցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

3.1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույթները կիրառելու նպատակով պետական ծառայության առանձին տեսակների համար հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են սույն օրենքի 9-րդ հավելվածով հաստատված սանդղակների աղյուսակում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով: Եթե համապատասխան պաշտոնների համար հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները տվյալ սանդղակի 1-11-րդ մակարդակներում նույնն են, ապա պաշտոնները համարվում են հավասար: Ցածր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում ցածր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից: Բարձր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում բարձր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

7. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում զինվորական, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության ծառայողին օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում պահպանվում է զինվորական, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության վերջին պաշտոնում համապատասխան ծառայողի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի (դրամական ապահովության) և լրավճարի չափը, եթե նոր պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափը ցածր է: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված վարձատրության պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի վարձատրության պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը.
8. Զինվորական, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով, եթե առկա է սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

9. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքում պետական ծառայողին զինվորական ծառայության, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության պաշտոնում նշանակելու դեպքում հիմնական աշխատավարձը որոշելու համար հաշվի է առնվում միայն զինվորական, քրեակատարողական, պրոբացիայի կամ փրկարարական ծառայության ստաժը` առկայության դեպքում: