Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35.8 Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վերաբերյալ հրապարակային ծանուցումը. 1. Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների (աճուրդի) մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ: Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ներառում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-10-րդ կետերով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև կազմակերպչի ինտերնետային կայքում տեղադրված այլ տեղեկություններ գույքի մասին (պարտադիր ներառելով լուսանկարներ, տեսաձայնագրություններ), եթե վաճառքի ենթակա գույքն անհնար է տեղափոխել պահառության վայր. 2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների՝ տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող և իրացման ենթակա գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են այդ ֆինանսական կազմակերպությունների ինտերնետային կայքում: |