FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

Պետական պահպանության օբյեկտները.
1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ.
2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
    1) Հանրապետության նախագահին.
    2) վարչապետին.
    3) Ազգային ժողովի նախագահին.
    4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։ Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից.
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ 4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողություններ կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
    1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից նման գործողությունների կատարման ընթացքում.
    2) անհապաղ զեկուցել վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պետին հետագա պահպանությունն իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի ներկայացմամբ և ծառայության պետի որոշմամբ կամ անմիջականորեն ծառայության պետի որոշմամբ այդ գործողությունների կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում ծառայության պետի ներկայացմամբ՝ վարչապետի որոշմամբ պետական պահպանությունը կարող է դադարեցվել.
5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին.
6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց պետական պահպանությունն իրականացում է բացառապես ծառայությունը: