Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 52 Ամուսնալուծության պետական վկայականը. 1. Ամուսնալուծության վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները. 1) ամուսնալուծվող անձանցից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը՝ մինչև ամուսնալուծությունը և ամուսնալուծությունից հետո, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ամուսնալուծության ակտային գրանցմանը համապատասխան. 2) ամուսնության գրանցման ժամանակը և վայրը. 3) ամուսնության դադարման ժամանակը. 4) ամուսնալուծության ակտային գրանցման ժամանակը, համարը և վայրը. 5) ամուսնալուծության պետական վկայական տալու ժամանակը և տրամադրող մարմնի անվանումը. 2. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի ուղարկած՝ ամուսնալուծության մասին վկայականն ստանալու դեպքում գործակալությունը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է ամուսնալուծված անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին՝ առձեռն: |